slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը ՌԴ-ում մասնակցել է «Դատական բժշկության և փորձագիտական պրակտիկայի արդի հարցերը - 2019» Միջազգային համաժողովին

Ռուսաստանի Դաշնության դատաբժշկական փորձագետների ասոցիացիայի նախագահ, բ.գ.դ. պրոֆեսոր Վ.Ա.Կլևնոյի հրավերով 2019 թվականի ապրիլի 17-ից 18-ը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը և դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Կ.Մխիթարյանը, 2019 թվականի ապրիլի 17-ից 19-ը դատաբժշկական փորձաքննությունների բաժնի փորձագետներ Հ.Չախոյանը և Հ.Մխոյանը, որպես տվյալ ասոցիացիայի անդամներ, գործուղվել են Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ մասնակցելու «Դատական բժշկության և փորձագիտական պրակտիկայի արդի հարցերը - 2019» միջազգային համաժողովին և դատաբժշկական փորձագետների ասոցիացիայի VI համագումարին: 
Միջազգային համաժողովին մասնակցում էին պատվիրակություններ Պորտուգալիայի, Ճապոնիայի, Գերմանիայի, Ռումինիայի և այլ երկրների դատաբժշկական փորձագիտական կազմակերպություններից, ինչպես նաև հրավիրված էին ներկայացուցիչներ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեից, դատախազության համակարգից և այլ կառույցներից:
«Դատական բժշկության և փորձագիտական պրակտիկայի արդի հարցերը - 2019» միջազգային համաժողովին կազմակերպության ներկայացուցիչները ծանոթացել են դատական բժշկության տարբեր ուղղություններին վերաբերող արծարծված մի շարք արդիական հիմնախնդիրներին, փորձաքննությունների բնագավառում միջազգային առաջավոր փորձին, մասնակցել քննարկումներին՝ ծանոթանալով դատակենսաբանական, դատագենետիկական, դատաքիմիական և այլ ուղղություններով կիրառվող մեթոդներին ու մեթոդիկաներին և սարքավորումային հնարավորություններին, հատկապես դատագենետիկական փորձաքննություններին վերաբերող, որոնք նպատակաուղղված են գիտագործնական կապերի ընդլայնմանն ու ինտեգրմանը:
Միջազգային համաժողովին ելույթներով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնության դատաբժշկական փորձագետների ասոցիացիայի նախագահ, բ.գ.դ. պրոֆեսոր Վ.Ա.Կլևնոն, Ռուսաստանի դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնի տնօրեն, գլխավոր դատաբժշկական փորձագետ, բ.գ.դ. Ա.Վ.Կովալյովը և այլ պատվավոր հյուրեր: Առանձնացված սեկցիաների նիստերի ընթացքում հնչել են զեկույցներ դատական բժշկության և փորձագիտական պրակտիկայի տեսական, դատավարական, կազմակերպչական և մեթոդական հիմքերի, բուժաշխատողների մասնագիտական իրավախախտումների, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների և այլ նեղ մասնագիտական ուղղվածությունների վերաբերյալ թեմաներով, բարձրացվել են հարցեր, որոնք վերաբերում են դատաքիմիական, մոլեկուլյար-գենետիկական, անձի նույնականացման, բժշկաքրեագիտական, հյուսվածքաբանական, բիոքիմիական և որոշ այլ ուղղություններով հետազոտություններին:
Կարևոր է նշել, որ համաժողովի ընթացքում տեղի են ունեցել մի շարք գործնական քննարկումներ Ռուսաստանի Դաշնության դատաբժշկական փորձագետների ասոցիացիայի նախագահ, Մոսկվայի շրջանի դատաբժշկական փորձաքննությունների բյուրոյի տնօրեն, բ.գ.դ. պրոֆեսոր Վ.Ա.Կլևնոյի, Ռուսաստանի դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնի տնօրեն, գլխավոր դատաբժշկական փորձագետ, բ.գ.դ. Ա.Վ.Կովալյովի, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնի բարձր տեխնոլոգիաների հետազոտության գծով տնօրենի տեղակալ, կ.բ.դ. Պ.Լ.Իվանովի, Ռուսաստանի Դաշնության Իվանովոյի շրջանի դատաբժշկական փորձաքննությունների բյուրոյի պետ, բ.գ.դ. պրոֆեսոր Ս.Վ.Երաֆեևի, Ճապոնիայի Ակիտայի համալսարանի բժշկական բարձրագույն դպրոցի դատափորձագիտական ֆակուլտետի պրոֆեսոր Ս.Միմասակայի և տվյալ բնագավառի այլ առաջատար մասնագետների հետ: Ռուսաստանի դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնի տնօրեն, գլխավոր դատաբժշկական փորձագետ, բ.գ.դ. Ա.Վ.Կովալյովի հետ քննարկվել են դատագենետիկական և դատաբժշկական այլ ուղղություններով փորձաքննություների վերաբերյալ Սիրիայում և Իրաքում կատարված աշխատանքների ընթացքը, դատաբժշկության բնագավառին առնչվող հարցերն ու առկա խնդիրները, տարվող աշխատանքներում կիրառվող մեթոդներն ու մեթոդիկաները: Գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ փոխգործակցություն ծավալելու ուղղությամբ՝ 2019 թվականին հանդիպում նախաձեռնելով նաև Հայաստանի Հանրապետությունում:

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow
Snow